Ներքին 2 տարի առաջ - 00:24 30-12-2023

Սա անարգանք դիվանագիտության հանդեպ ընդհանրապես՝ Իրաքի հանդեպ՝ մասնավորապես

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միսաք Բալասանյանի՝ Իրաքում դիվանագիտական առաքելությունը թողնելու և հետ կանչվելու դեպքին։

«Դիվանագիտությունը ծաղրի առարկա

Գործարար, Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, ով Գյումրիում ավագանու ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության գնալուց հետո, քաղաքական որոշմամբ 2023 թվականի սեպտեմբերի 4-ին նշանակվել էր Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնում, 2023 թվականի դեկտեմբերի 29-ին հետ է կանչվել այդ պաշտոնից։ Իրաքի Նախագահ Աբդուլ Լտիֆ Ռաշիդին նա իր հավատարմագրերը հանձնել է նոյեմբերի 2-ին, այսինքն, փաստացի այդ պաշտոնում պաշտոնավարել է ընդամենը 57 օր։

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ անարգանք դիվանագիտության հանդեպ ընդհանրապես՝ Իրաքի հանդեպ՝ մասնավորապես»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում