Միտք 4 տարի առաջ - 21:20 22-03-2022

Ալեն Սիմոնյանի Բալիի ալիբին

Օրերս ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը փաստեց, որ պաշտոնավարման կարճ շրջանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն հատել է 120 հազար դոլարի գործուղումների ծախսը: Բայց դա չի խանգարել, որ նա մեկնի նաեւ աշխարհի ամենաթանկ հանգստավայրերից մեկը՝ Բալի, այն էլ 8 օրով:

Իհարկե, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ցանկացած «ծառայողական» զբոսաշրջության կարելի է պաշտոնական փաթեթավորում տալ: Օրինակ՝ տվյալ դեպքում, Ալեն Սիմոնյանի Բալիի ալիբին այն է, որ Հայաստանը Միջխորհրդարանական միության (IPU) անդամ է, եւ այդ կազմակերպության 144-րդ համաժողովին մասնակցելու համար է մեկնել: 8-օրյա գործուղումը արդարացվել է նաեւ նրանով, որ Բալիում Հայաստանը ներկայացված է որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ու Միջազգային խորհրդարանական կազմակերպությանը հայտ է ներկայացրել, որպեսզի ՀԱՊԿ խորհրդրանական վեհաժողովը որպես դիտորդ ընդգրկվի ՄԽԿ-ում:

Ի դեպ, երբ «նախկինների» օրոք այն ժամանակվա մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը 2011 թ. մեկնել էր Բալի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանին մասնակցելու եւ ներկայացնելու Հայաստանի հայտերը՝ «Վարդավառն» ու «Հայ աշուղական արվեստը», հանրային մեծ դժգոհություն էր բարձրացել, թե ինչու է փոխնախարարը հանդգնել հարկատուների հաշվին մեկնել նման թանկ հանգատավայր, դեռ մի բան էլ տապալվել:

Ի տարբերություն նախկին շատ պաշտոնյաների, սակայն, Ալեն Սիմոնյանը հանրային զայրույթից չկոմլեքսավորվելու մեծ փորձ ունի: Բոլորն են հիշում, թե նա ինչպես է Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի հետ «տռճիկ տվել» Նիկոնոսի դիսկոտեկում եւ «մարսել», իսկ ամեն նախադեպ հետագա գործողությունների համար միշտ կանաչ լույս է վառում:


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան