Ներքին 4 տարի առաջ - 19:29 22-03-2022

Պատրաստ եմ պատասխան տալ իմ կողմից թույլ տրված բոլոր սխալների համար. Արթուր Ղազինյան

«Ներկայի և նախկինի դիսկուրսի մեջ մոլորված ներկայիս իշխանությունը անընդհատ փորձում է փնտրել մեղավորներ, իսկ մեղավորների փնտրտուքը շարունակական գործընթաց է՝ բոլոր մատնանշած սխալների մեջ»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Ղազինյանն ասաց, որ բացարձակ ցանկություն չի ունեցել արդարացնելու նախկինում թույլ տված որևէ սխալ. «Այո՛, սխալներ եղել են, եղել են նաև կոպիտ սխալներ, նաև շատ կարևոր՝ կադրային քաղաքականության հարցում, եղել են սխալներ, որ ՊՆ փոխնախարարի թիկունքի ղեկավարի պաշտոնը վստահվել է սխալ մարդու։ Դուք ձեր կազմը նայե՞լ եք, նախկին հանրապետական, նախկին դաշնակցական, նախկին օլիգարխ, նախկին կոմունիստ, բարգավաճ, ԼՀԿ․ հիմա որ նախկիններին սկսենք քննարկել, գիտե՞ք ուր կհասնենք։ Նախկինն ո՞վ է, մե՞նք, թե՞ դուք, ավելի նախկին երբևէ եղե՞լ է, քան դուք եք։ Եթե 2002 թ․ Մեղրին հանձնվել է, բա հիմա Մեղրին որտե՞ղ է։ Ո՞վ էր խանգարում Մեղրին ձեր կողմից հիպոտեթիկ հանձնողին, որ նա չաներ դա, ուներ ցանկություն ու չարե՞ց։ Ով ինչ արել է հիմա, նա դրա համար է պատասխան տալիս, ով ինչ արել է առաջ, դրա համար է տալու պատասխան։ Ես իմ մասով ևս պատրաստ եմ պատասխան տալ իմ կողմից թույլ տրված բոլոր սխալների համար։ Բայց այն վիճակը՝ որում երկիրը հայտվել է, եկեք խոստովանեք, եղել է ձեր մեղքով, ընդունք, որ դուք եք դրա առաջնային տերը և պատասխանատուն»։


Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք