Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:34 22-03-2022

Դա վերաբերելու է նաև ՀՀ քաղաքացիներին. առաջարկվում է քրեականացնել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել և առաջարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել. քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը օրենքը ներկայացնելիս ասաց.

«Այս նախագիծը, իմ համոզմամբ և պատկերացմամբ, լինելու է ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց իրապես հետապնդելու և իրենց կողմից արված արտահայտությունները իրապես անհետևանք չթողնելու մասին։ Մենք տեսել ենք, թե ինչպես հատկապես 2021 թվականի ապրիլ ամսից ՀՀ տարածքից դուրս գտնվող «հարևան», իրականում՝ թշնամի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչպիսի արտահայտություններ է իրեն թույլ տալիս։ Խոսում են ՀՀ Սյունիքի մարզի մասին, խոսում են մեր Երևան քաղաքի մասին, խոսում են մեր Սևանի մասին, և իրենց զառանցանքների պայմաններում փորձում են այդ ամենը ՀՀ-ին պատկանելության տեսանկյունից կասկածի տակ դնել։ Կարծում ենք, որ սա նաև լավ հնարավորություն կլինի նման արտահայտություններ թույլ տվողներին, չնայած այն հանգամանքին, որ գտնվեն ՀՀ տարածքից դուրս, ենթարկել քրեական հետապնդման։ Այս գործիքը մեզ թույլ կտա նաև հետախուզում հայտարարել բոլոր նման արտահայտություններ թույլ տվող անձանց նկատմամբ։ Կարող է հարց առաջանալ, թե որքանով այն արդյունավետ կլինի, արդյոք այդ հետախուզումն ի վերջո արդյունք կտա՞։ Ես ունեմ այն համոզմունքը, որ 21-րդ դարում փաստացի Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող Ադրբեջանի դեպքում չի կարող եվրոպական հանրույթի կողմից այդ անգործությունը շարունակական լինել, չի կարող ժառանգաբար իշխանություն ստանալը թույլատրելի լինել եվրոպական երկրում, չի կարող թույլատրելի լինել կնոջ համար պաշտոն ստեղծելը և հետո կնոջը այդ պաշտոնին նշանակելը, և հենց այս հոդվածի ընդունման դեպքում քրեական հետապնդումը, հետախուզումը մի օր իր արդյունքը կտա»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այն նաև ՀՀ քաղաքացիներին է վերաբերելու. «Կարող է հարց առաջանալ՝ իսկ արդյոք այս հոդվածը վերաբերելո՞ւ է ՀՀ քաղաքացիներին, պատասխանը հստակ է՝ այո, բայց ես կարծում եմ և վստահ եմ, որ այս կարծիքը իմ թիմակիցները ևս կիսում են, որ ՀՀ իրապես տեղեկատվական տեռորի ազդեցության տակ գտնվող, որը հնարավոր է, որ կազմակերպվում է կրկին ՀՀ տարածքից դուրս, մարդիկ այս ազդակը կստանան և նման հայտարարություններ կամ նման արտահայտություններ իրենց թույլ չեն տա։ Իսկ պաշտոնատար անձինք առավել ևս նման արտահայտություններ թույլ չեն տա»։


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին