Միտք 4 տարի առաջ - 23:14 21-03-2022

Եթե ընտրություններն անցկացվեն այս գարնանը

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ գարնանը Վրաստանի կառավարությունը փոփոխվելու է։ Սաակաշվիլին կանխատեսել է, որ այս տարի կսկսվի Աբխազիայի և Ցխինվալի վերաինտեգրումը վրացական պետության կազմում։ «Սա պատմական պատուհան է, որն այժմ բացվում է ուկրաինական իրադարձությունների ֆոնին»,- ասել է նա։ Սա, թերևս, քաղաքական ուղերձ է։ Այսպիսով` քաղաքական գործիչն ակնարկում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիների մեծամասնության քվեն ստանալու դեպքում՝ ինտենսիվ աշխատելու է Աբխազիայի և Ցխինվալիի վերաինտեգրման ուղղությամբ։

Վրացական նախընտրական կրքերը հետաքրքիր են Հայաստանի համար։ Հարավային Կովկասը միասնական աշխարհաքաղաքական գոտի է։ Եվ Վրաստանում տեղի ունեցող քաղաքական տեղաշարժն արձագանքվում է ՀՀ-ում։ Եթե Արևմուտքին հաջողվի դուրս մղել ՌԴ-ին Ուկրաինայից, ապա չի բացառվում, որ կփորձի դուրս մղել նաև Հարավային Կովկասից։ Եթե այդպիսի խնդիր դրվի, ապա հնարավոր է՝ Վրաստանում Արևմուտքի աջակցությամբ իշխանության կվերադառնա Սաակաշվիլին կամ նրանից ավելի նվիրված անկախական ուժ։ Վրաստանում ընտրությունների ընթացքի և արդյունքի որոշակիացմանը զուգահեռ Հայաստանում կաշխուժանան քաղաքական կրքերը։ Եվ հետաքրքիր է, թե ով ինչ դիրք կգրավի։

Այս օրերին ՌԴ-ն դրական խոսքեր է ուղղում Թուրքիայի հասցեին, չնայած վերջինս մասամբ միանում է Արևմուտքի պատժամիջոցներին։ Փորձագետները կանխատեսում են, որ այս հատուկ վերաբերմունքը ՌԴ-ի նահանջի ապահովման համար է։ Ենթադրվում է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասից հեռանալուց առաջ իր բիզնես և կառուցվածքային լծակների մեծ մասը հանձնելու իր տարածաշրջանային եղբորը՝ Թուրքիային՝ ակնկալելով, որ վերջինս վայրենաբար չի վերաբերվի եղբորից ստացած գույքին։ Սակայն, այս գործարքն իրականցնելու համար անհրաժեշտ է, որ տեղի բնակչությունը համարժեք վարք դրվսևորի։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։

Փորձագետները ենթադրում են, որ եթե ռուսական բիզնես կառույցները արագացված գործարքներով փոխանցվեն թուրքերին, ապա ռուսական բիզնես գործակալները կդառնան թուրքական գործակալներ, ռուսական հետաքրքրությունները պաշտպանող խմբերը կսպասարկեն թուրքական շահեր, փողոցում ռուսական դրոշ ծածանող ցուցարարըկծածանի թուրքական դրոշ։ Պատահական չէ, որ այս խմբերը վերջին ամիսներին աշխուժորեն շեփորում են, որ երբ Ռուսաստանն այստեղից հեռանա, նրա տեղն անմիջապես կզբաղեցնի Թուրքիան։

Կրթված մարդիկ տարբերակում են Արևմուտքը և Թուրքիան, չեն նույնացնում դրանք։ Սակայն կան նաև կեղծ պատկերացումներ ունեցողներ, որոնց միջոցով կեղծ տպավորություն է տարածվում, թե հայ քաղաքական համայնքի մի մասը մտադիր է Ռուսաստանի հեռանալուց հետո հանդես գալ ոչ թե Արևմուտքի, այլ Թուրքիայի հետ գործընկերության օգտին, քանի որ Թուրքիան թյուրիմացաբար նույնացնում է Արևմուտքի հետ։ Սա վտանգավոր ակնարկ է պարունակում, ըստ որի՝ եթե Հայաստանի համար ևս բացվի «պատմական պատուհանը», ապա քաղաքական համայնքը կփակի այն։


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան