Արտաքին 4 տարի առաջ - 09:42 19-03-2022

Մակրոնը Պուտինին «մտահոգություն» է հայտնել Մարիուպոլի պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Գլխավոր թեման եղել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության սանձազերծած պատերազմը, ուրբաթ՝ մարտի 18-ին, հայտնում է BFM TV-ն։ Նշվում է, որ զրույցը տևել է ավելի քան մեկ ժամ: Մակրոնը Պուտինի հետ բանակցությունների ընթացքում իր «ծայրահեղ մտահոգությունն» է հայտնել Մարիուպոլում տիրող իրավիճակի կապակցությամբ, որը ամեն օր ռմբակոծվում և գնդակոծվում է։

Ֆրանսիայի նախագահը խնդրել է Պուտինին կոնկրետ և վերահսկելի միջոցներ ձեռնարկել Մարիուպոլի պաշարումը վերացնելու համար, ներառյալ հումանիտար մուտքը և կրակի անհապաղ դադարեցումը:

Պուտինն իր հերթին մեղադրել է Ուկրաինային իբր «բազմաթիվ ռազմական հանցագործությունների» մեջ և վստահեցրել, որ ռուսական զորքը «հնարավոր ամեն ինչ անում է»՝ խաղաղ բնակիչներին վտանգի չենթարկելու համար։

Ամենից շատ դիտված