Միտք 4 տարի առաջ - 22:26 18-03-2022

Երջանիկ Հայաստանն ու նոբելյանազուրկ Փաշինյանը

Հայաստանն աշխարհում 82-րդ ամենաերջանիկ երկիրն է, իսկ տարածաշրջանում՝ առաջինը: Սա ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ստորաբաժանման հրապարակած ամենամյա World Happiness Report զեկույցից է:

Մասնագետները զեկույցը կազմելիս հաշվի են առել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մարդկանց կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիայի բացակայությունը: Զեկույցը հարուցել է հայաստանցիների տարակուսանքն ու զայրույթը, որոնք սակայն, չտարակուսեցին, երբ 650000 հոգի հունիսին կրկին ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին, հայ հանրությունը նույնքան հանգիստ ընդունեց մեր հայրենիքի 75%-ի կորուստը կամ Փաշինյանի՝ Եռաբլուրը «գրավելը»:

Երջանիկ անգիտությամբ այդ մարդիկ ասում էին՝ Արցախից ազատվենք ու հանգիստ ապրենք:

Այս ամենից հետո Հայաստանն իսկապես հավակնում է տարածաշրջանի ամենաերջանիկ երկրի տիտղոսին, որովհետեւ միայն Հայաստանում են ժպիտով նետվում թշնամու գիրկը, որը սահմանին սպանում է մեր որդիներին, բայց Հայաստանում խոսում են խաղաղության դարաշրջանի մասին՝ ուրանալով հերոսների թանկ հիշատակն ու Ադրբեջանի բանտերում դեգերող հայ գերիներին:

Հայաստանն, ինչ խոսք, երջանիկ կարող է համարվել,որովհետեւ 5000-ից ավելի երիտասարդ կորցրած երկրի արտգործնախարարը լայն ժպտալով պաշտոնական հանդիպումներ է ունենում իր անփողկապ թուրք գործընկերոջ հետ,ապա անվրդով հայտարարում, որ Հայաստանի բնակչությունը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ:

Ի վերջո, Հայաստանը երջանիկ երկիր է,որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,որ Հայաստանում այլեւս չկան օլիգարխներ, եւ միայն գործարարներ են, իսկ հանրային առողջությանը եւ երկրին խանգարող միակ վտանգը չափից շատ աղ օգտագործելն է: Բարի գալուստ թվացյալ երջանկության օրրան, որտեղ փոքրաթիվ գիտակից մարդիկ չգիտեն,թե ինչ է լինելու վաղը:

Ի դեպ, երջանիկ Հայաստանում սակավաթիվ դժբախտների թիվը վերջին պահին ավելացավ եւս մեկով՝ Նիկոլ Փաշինյանի երազած խաղաղության Նոբելյան մրցանակը եվրոպացի քաղաքական գործիչների նախաձեռնությամբ բաժին կհասնի Ուկրաինայի նախագահ Զելենսկուն եւ ուկրաինացի ժողովրդին: Ռուսների ասած՝ жизнь боль, իսկ World Happiness report-ում ասում էին երջանիկ Հայաստան:




Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան