Արտաքին 4 տարի առաջ - 18:17 18-03-2022

Ուկրաինայում զոհվել են երկու վրացի կամավորականներ

Ուկրաինական պատերազմում երկու վրացի կամավորական է զոհվել: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, որը նույնպես կռվում է Ուկրաինայում և վերջերս դարձել է ուկրաինական բանակի շարքային։

«Մտավարի» հեռուստաալիքի տեղեկություններով՝ վրացի մարտիկները զոհվել են Կիևի մարզում՝ Իրպին քաղաքի մոտ։ Մահացածների անունները չեն հաղորդվում։

Ամենից շատ դիտված