Արտաքին 4 տարի առաջ - 15:18 18-03-2022

Բելգիայում արգելափակված են ՌԴ փոխադրվող հազարավոր բեռնարկղեր՝ պատժամիջոցների պատճառով

Շուրջ 1,5 հազար բեռնարկղեր, որոնք նախատեսված են Ռուսաստան փոխադրելու համար, ներկայումս արգելափակված են բելգիական Անտվերպեն և Զեբրյուգ նավահանգիստներում և սպասում են փաստաթղթերի ստուգմանը, հաղորդում է La Dernière Heure պարբերականը՝ հղում անելով թագավորության մաքսային և ակցիզային վարչության ներկայացուցիչներին։

«Այդ բեռնարկղերը կարող են բաց թողնվել միայն այն դեպքում, եթե շահագրգիռ ընկերությունները ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ դրանք չեն հայտնվել եվրոպական պատժամիջոցների տակ»,- բացատրում է մաքսային և ակցիզային ծառայության ղեկավար Քրիստիան Վանդերվարենը:

Նա հավելել է, որ եթե ուղեկցող փաստաթղթերը հարցեր են առաջացնում, ապա իրականացվում է բեռի ֆիզիկական ստուգում։

Նշվում է, որ Բելգիայում հակառուսական պատժամիջոցների սահմանումից ի վեր մաքսային ծառայությունները ստուգել են ավելի քան տասը հազար բեռնարկղեր։

Ամենից շատ դիտված