Միտք 4 տարի առաջ - 12:16 17-03-2022

Հեղափոխության համար վճարած գինը

Ադրբեջանը ժեստ է անում, թե Հայաստանն էլ թող իր առաջարկները ներկայացնի, խաղաղության համաձայնագրի իր պատկերացումները: Հայաստանն առաջարկ չունի և առահասարակ պատկերացում չունի: Հայաստանը նույնն էր առաջարկելու, ինչ Ադրբեջանն է որպես պահանջ ներկայացրել մեզ: Հայաստանը լսելու էր, թե ինչ է ուզում Ադրբեջանը, այն էլ ներկայացնելու էր: Ադրբեջանի պահանջը մեր առաջարկն է: Որևէ տարբերություն չկա, այդ հինգ կետերը Բաքվո՞ւմ են գրվել, թե՞ կգրվեին Երևանում: Նույնն էր լինելու, նույնաբովանդակ, որովհետև Երևանը հարցնելու էր Բաքվին՝ ի՞նչ գրեմ:

Երևանը կատարելու է Բաքվի պահանջները, անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն: Եվ Անկարայի պահանջներն է կատարելու: Մենք թաշկինակ ենք այդ երկու հարևան երկրների ձեռքին և պարբերաբար իրենց քիթ ու բերանը, ձեռք ու անգամ ոտքն են մաքրելու: Եվ դա շարունակվելու է ցանկացած պայմանագիր ու փաստաթուղթ կնքելուց հետո էլ, մինչև որ անօգտագործելի դառնա այդ թաշկինակը: Մեր այսօրից վաղվա օրն այլ կերպ չի կարող երևալ և ուրվագծվել:

Մենք այսօր, որպես կշիռ, շաշափելի տարածքում չունենք բանակ, ինքնիշխանություն և պետականություն: Մենք լսողի և կատարողի դերում ենք մեզանից պահանջողների առաջ: Մենք տվող ենք և վերցնող չենք: Իսկ աշխարհի համար մենք այլ կարևորություն չենք ներկայացնում, քան այն, որ մեզ ընդամենը կարող են ասել՝ ինչ ուզում են, այն էլ տվեք: Եվ մենք ուժ ու իրավունք չունենք հակադարձելու, չկատարելու:

Մենք հիշեցնում ենք իրավազուրկ կամ ցածրակարգ տեսակ, ինչպես ռասայական և դասակարգային խտրականության դեպքում է լինում: Այդպես մեր այսօրվա կարգավիճակն է որպես պետություն կամ նման կառույց: Սպասում ենք, թե ով իր գրպաը կգցի մեզ և ինչպես: Սա մեր հեղափոխության համար վճարած գինն է, և հենց այդ գնով էլ գնվեցինք մենք: Այդքան արժենք:




Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան