Ներքին 4 տարի առաջ - 20:37 15-03-2022

Կարճ դիտարկում իշխանական թիմի որոշ ներկայացուցիչներին․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կարճ դիտարկում իշխանական թիմի որոշ ներկայացուցիչներին ու տեղեկացում մեր հայրենակիցներին Արցախի հարցի վերաբերյալ.

Դեռևս 1992 թվականին Հայաստանի Գերագույն Խորհուրդը՝ իրապաես Հայաստանի շահերը և կարմիր գծերը ամրագրող որոշում է ընդունել, հնարավոր է նաև ապագայի ռիսկերի կանխատեսման տրամաբանությունից ելնելով: Այսպես համաձայն այդ Որոշման՝ «Հայաստանի Հանրապետության համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Այս Որոշումը պարտադիր է Հայաստանի բոլոր պաշտոնյաների համար և չկա ոչ մի բացառություն:

Ստիպված եմ հրապարակել նաև որոշումը հատուկ ընդգծումներով»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին