Արտաքին 4 տարի առաջ - 13:30 15-03-2022

Եվրոպական կարգավորիչը հետ է վերցնում ՌԴ բոլոր ավիաընկերությունների հավաստագրերը

Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) հայտարարել է ռուսական ավիաընկերությունների հավաստագրերի գործողության կասեցման մասին։ Այժմ ռուսական ինքնաթիռները չեն կարողանա թռչել Եվրամիության երկրների օդային տարածքով, ասվում է կարգավորիչի կայքում։

«EASA-ն որոշել է կասեցնել իր կողմից տրված բոլոր հավաստագրերի գործողությունը, այդ թվում՝ արտադրանքի, պահեստամասերի և սարքավորումների, ինչպես նաև ուսումնամարզական կենտրոնների, եթե հավաստագրի տերը գտնվում կամ բնակվում է Ռուսաստանում կամ որևէ այլ կերպ հայտնվում է պատժամիջոցների տակ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հավաստագրերից կզրկվեն ռուսական մի շարք ավիաընկերություններ՝ «Աերոֆոլոտ»-ը, «Գազպրոմ-Ավիա»-ն, S7-ը, «Վոլգա-Դնեպր»-ը, Ուրալյան ավիաուղիները, «Ռոսիա»-ն, Nord Wind-ը, Utair-ը, «Պոբեդա»-ն, Red Wings-ը, IFly-ը, «Յակուտիա»-ն, «Յամալ»-ը, «Ալռոսա»-ն:

Ցանկում ներառված են նաև ԱԻՆ-ի ողջ ավիացիան, ուսումնական կենտրոնները և սպասարկող ընկերությունները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում