Արտաքին 4 տարի առաջ - 10:12 10-11-2021

Լեհաստանը պահանջել է պատժամիջոցներ կիրառել ավիաընկերությունների դեմ, որոնք միգրանտներ են տեղափոխում Բելառուս

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին սեյմի արտակարգ նիստում հայտարարել է, որ հարցը քննարկվում է ԵՄ-ի հետ՝ Մերձավոր Արևելքից ներգաղթյալներին Բելառուս տեղափոխող ավիաընկերությունների հետ կապված վճռական գործողություն իրականացնելու համար։

Մորավիեցկիի խոսքով, նա Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենիի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է նման ավիաընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին ևս այս հարցը քննարկում են ԵՄ-ի իրենց գործընկերների հետ։

Մորավիեցկին հավելել է, որ Եվրախորհրդի հաջորդ նիստում Լեհաստանը կբարձրացնի Բելառուսի դեմ պատժամիջոցների խստացման հարցը՝ բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամ հրահրելու համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում