Արտաքին 4 տարի առաջ - 21:08 09-11-2021

Ավստրիան դատապարտել է Բելառուսին՝ մեղադրելով նրան սահմանին միգրանտներ ուղարկելու մեջ

Բելառուսի իշխանությունների կողմից միգրանտների ներմուծումն ու ուղարկումը սահման «մարդու իրավունքների խախտում է և շանտաժ»։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Մայքլ Լինհարթը։

«Մարդկանց պարբերաբար ներկրելը և սահման ուղարկելը և՛ մարդու իրավունքների խախտում է, և՛ շանտաժ։ Մենք դրան զուգահեռ չենք խաղալու»,- ընդգծել է Լինհարթը:

Բացի այդ, նա հայտարարել է Ավստրիայի՝ Լեհաստանի և Լիտվայի հանդեպ ցուցաբերված համերաշխության մասին ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է հավաքվի և վճռականորեն պաշտպանի իրեն։

«Սա ենթադրում է նաև նպատակաուղղված միջոցներ Մինսկում պատասխանատու անձանց նկատմամբ։ Մենք պետք է նախազգուշացնենք չուղարկել մարդկանց, ովքեր կամավոր պատանդ են ընկնում տոտալիտար ռեժիմին: Նրանք բռնության են ենթարկվում որպես անանուն զանգված՝ ցինիկ խաղի մեջ»,- ասել է Լինհարթը:

Ավելի վաղ գեներալ, GROM օդադեսանտային ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոման Պոլկոն հայտարարել էր, որ լեհ զինվորականները կարող են կրակ բացել բելառուսա-լեհական սահմանին անօրինական միգրանտների վրա։ Նա Բելառուսի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամն անվանել է բելառուսական իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ի դեմ բացահայտ ագրեսիա։

Նոյեմբերի 8-ի ցերեկը Բելառուսում Լեհաստանի հետ սահման տանող մայրուղու մոտ նկատել են փախստականների մեծ խումբ։ Բելառուս սահմանապահները նշել են, որ լեհական իշխանությունների անտարբերությունն ու անմարդկային վերաբերմունքը փախստականներին դրդել են նման հուսահատ քայլի։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ