Չեռնոգորիայում անցկացվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն Լոռու մարզը ներկայացնող 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային դինամոյական Էրիկ Իսրայելյանը և Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: