Ներքին 4 տարի առաջ - 00:34 12-03-2022

«Արցախի փրկություն» շարժումը հայտարարություն է տարածել

Ռուս-ուկրաինական պատերազմն աշխուժացրել է մեր արտաքին ու ներքին թշնամիներին։ Արտաքին թշնամու հարցում ամեն ինչ պարզ է՝ տասնամյակներ ի վեր նրանք երազում են, որ Ռուսաստանը կործանվի կամ գոնե հեռանա մեր տարածաշրջանից, որպեսզի նրանք վերջնականապես ավարտին հասցնեն Հայոց ցեղասպանությունը, տիրանան պատմական Հայաստանից մնացած մի բուռ հողակտորին ու այլևս որևէ խոչընդոտ չունենան մեծ Թուրանի կերտման ճանապարհին։

Թշնամու՝ թուրք-ադրբեջանցիների հետ համերաշխորեն Ռուսաստանի կործանում և տարածաշրջանից նրա հեռացումն են երազում նաև մեր ներքին թշնամիները՝ ի դեմս «Ազգային ժողովրդավարական բևեռ» (կամ՝ «Սասնա ծռեր»), «Հայաստանի եվրոպական կուսակցություն» անվանումների տակ հավաքագրված գործակալների, որոնք օրուգիշեր հակառուսական քարոզով են զբաղված՝ իբր չհասկանալով, որ Ռուսաստանի հեռանալով, տարածաշրջանում նրա տեղը զբաղեցնելու է Թուրքիան, որի զորքերը տեղակայված են Հայաստանի ու Արցախի սահմանի ողջ երկայնքով։

Թշնամու օրակարգ և շահեր սպասարկող քաղաքական այս արկածախնդիրները հայտարարություններ են անում ողջ հայ ժողովրդի, այդ թվում՝ արցախցիների անունից, ստորաբար ստելով, թե Արցախում մեծաթիվ համախոհներ ունեն։ Ինչպես մեր արտաքին նենգ թշնամին, նրանք նույնպես պահանջում են ռուս խաղաղապահներին հանել Արցախից և վերջիններին փոխարինել եվրոպական այլ երկրների խաղաղապահներով։
Արևմտյան-թուրքական այս գործակալները, որոնց մեծ մասի ընտանիքները, զավակներն արտերկրում են՝ ԱՄՆ-ում, Կանադայում են, Արցախում բացարձակապես հարգանք ու հեղինակություն չվայելող ինքնակոչ մի «հերոսի» գլխավորությամբ խաղում են մի երկրի ճակատագրով, որի համար որևէ ներդրում չունեն։

Արցախը ԱԺԲ-ին, «Սասնա ծռեր» տեռորիստական խմբին, Արևմուտքի և Թուրքիայի կողմից ֆինանսավորվող տարբեր կուսակցություններին ու գործիչներին (Արա Պապյան, Ժիրայր Սեֆիլյան, Հայկ Մարտիրոսյան, Վարուժան Ավետիսյան, Տիգրան Խզմալյան և այլն), որոնք Հայաստանի ներկայիս դավաճան իշխանությունների հետ միասին նույն մեդալի հակառակ կողմն են, չի լիազորել իր անունից հայտարարություններ անելու, քննարկելու կամ լուծելու հարցեր, որ վերաբերում են Արցախի ու արցախցիների գոյությանը։

Թշնամու շահեր սպասարկող գործակալներ, դուք ո՞վ եք, ի՞նչ եք ներկայացնում ձեզնից, որ խաղում եք մեր ժողովրդի ճակատագրով և փորձում մի բռաչափ դարձած Արցախի ժողովրդին ենթարկել նոր ցեղասպանության։ Վե՛րջ տվեք հատկապես արցախցիներիս ու մեր լեռնաշխարհին վերաբերող ձեր ապազգային վայնասունին։ Այս հողում մե՛նք ենք ապրում և մե՛նք ենք մեր երկրի ու մեր երեխաների ճակատագիրը որոշողը։ Ոչ մի գործակալ, ոչ մի ինքնակոչ գործիչ ու փառատենչ թափթփուկ իրավունք չունի քիթը խոթելու այնտեղ, որտեղ ինքն օտար է, առավել ևս՝ հակառակորդի, թշնամու շահեր սպասարկող դավաճան է։

«Արցախի փրկություն» շարժում

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա