Տնտեսական պատերազմի այնպիսի օրինակներ, որ սկսվել են ՌԴ նկատմամբ, դեռ չէին եղել, իրավիճակն աննախադեպ է, գնաճի վերաբերյալ կանխատեսումներ չարժե անել։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսինքն՝ այնպիսի տնտեսական պատերազմ, որը սկսվել է մեր երկրի դեմ, չէր եղել։ Ուստի շատ բարդ է ինչ-որ բան կանխատեսել։ Այժմ պետք է ոչ թե կանխատեսել, այլ գործել, գործել՝ բացասական հետևանքներն ու հետագա ռիսկերը նվազագույնի հասցնելու համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Միաժամանակ, Պեսկովի խոսքով, Ռուսաստանի ներդրումային գրավչությունը այն երկրների համար, որոնք տնտեսական պատերազմ են մղում Ռուսաստանի Դաշնության դեմ, մղվում է այլ պլան։ Միաժամանակ մյուսների համար դա պահպանվում է, ընդգծել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։
«Շուկան չի դիմանում դատարկությանը: Եթե ձևավորվում է ինչ-որ դատարկություն, այն կա՛մ արագ, կա՛մ ժամանակի ընթացքում լրացվում է այլ խաղացողներով»,- ասել է Պեսկովը: