Ավելին 4 տարի առաջ - 22:09 09-03-2022

Էմինեմը ռեկորդ է սահմանել ոսկե և պլատինե սինգլների թվով

Ռեփեր Էմինեմը դարձել է ոսկե և պլատինե սինգլների թվով ռեկորդակիր, հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով Ամերիկայի ձայնագրման ընկերությունների ասոցիացիային (RIAA):
«Այս մրցանակները վկայում են Էմինեմի շարունակական նվիրվածության մասին իր արհեստին և այն ամուր կապի, որը նա ստեղծել է երկրպագուների հետ վերջին քսան տարիների ընթացքում:
Այսօր Էմինեմը դառնում է մեր ծրագրի պատմության մեջ սինգլների ամենահավաստագրված կատարողը և իր բազմաթիվ ստեղծագործական նվաճումներին ավելացնում է երրորդ ադամանդե ալբոմը: Շնորհավորում եմ Էմինեմին և նրա ողջ թիմին, որոնք նշաձողն էլ ավելի են բարձրացրել»,- ասել է RIAA-ի գործադիր տնօրեն Միթչ Գլեյզերը:
Էմինեմն ունի երեք ադամանդե ալբոմ և նույնքան սինգլ։ Դրա շնորհիվ ռեփերը դարձել է պատմության յոթ երաժիշտներից մեկը, որոնց ալբոմները երեք անգամ արժանացել են ադամանդե կարգավիճակի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից