Ներքին 4 տարի առաջ - 11:22 09-03-2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք

Հայաստանում մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 592 դեպք, որից 407 հազար 348-ը`առողջացած, 8560-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4054 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք, առողջացել է 266 քաղաքացի, արձանագրվել է մահվան 8 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 924 հազար 553-ի: