Միտք 4 տարի առաջ - 11:03 08-03-2022

Հայելային հետքաշման մասին ընդգծումն անորոշ է․ Երասխի միջադեպի հետքերով

Մեր չբարեկամները կրկին թարմացնում են այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները։ Մարտի 5-ին Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընդգծելով, որ Զանգեզուրի միջանցքի իրագործումը կարևոր է։ Թուրքիայի և Ադրբեջանի հավակնոտ հայտարարություններին ՀՀ-ն արձագանքեց ուշացումով՝ երկու օր անց։

Մարտի 7-ին ՀՀ-ն ԱԳՆ մամուլի խոսնակի բերանով նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է, իսկ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթը ՀՀ-ի համար անհասկանալի է։ Գրեթե նույն պահին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ բացեցին հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում (Երախսի մոտ) տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում ստացան ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող։ Նրանցից մեկը՝ սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացավ։

ՀՀ ԱԳՆ-ն Երասխի միջադեպից ժամեր անց հայտարարություն տարածեց և հարկ համարեց ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը: Սա մեր պետության պատասխան է ամեն դեպքում, սակայն մասամբ անորոշ։ Մասնավորապես՝ պարզ չի, թե ե՞րբ են ուզում հայելային հետ քաշել զորքերը՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առա՞ջ, թե՞ հետո, կամ տարածաշրջանային խաղացողներն ունե՞ն համաձայնեցված դիրքորոշում, թե ինչ դրոշներով է սահմանին կանգնելու դիտորդական առաքելությունը։ Եթե այս հարցերը պատասխան չունեն, ապա ՀՀ ԱԳՆ ընդգծումն անորոշ է, հետևաբար՝ թույլ։

Ի դեպ՝ անցյալ տարի, երբ թուրք-ադրբեջանցիները ակտիվ խոսում էին այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» և խաղաղության պայմանագրի մասին, Երախսում կրկին սադրանք տեղի ունեցավ։ Հարկ է նկատի ունենալ նաև այն, որ Նախիջևանի նկատմամբ ռուս-թուրքական դարավոր պարտավորությունները թարմացվել են 44-օրյա պատերազմից հետո։ Այսինքն՝ ՀՀ ԱԳՆ-ն, ենթադրաբար, ակնկալում է, որ միջազգային հանրությունն, այդ թվում՝ ՌԴ-ն, առաջիկա օրերին Երասխի մարտի 7-ի միջադեպին անդրադառնալիս, պարզ կնշեն իրենց դիրքորոշումը ոչ միան խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցքի», այլև հայելային հետքաշման և հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական դրոշների վերաբերյալ։


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան