Այսօր
Oragir.news-ը հարցում էր անցկացնում Երևանի փողոցներում։ Երբ մեզ մոտեցավ 15-ամյա մի պատանի և ասաց․
«Ինչի՞ եք Նիկոլ Փաշինյանի մասին վատ բաներ ասում, որ հողերը ծախել է դրա համար»։
Իսկ մեր այն հարցին թե ո՞վ է նման բան ասել, պատանին պատասխանեց․
«օպերատորները, դուք, համբալ լրագրողները»։
Փաստորեն մամուլի դեմ իշխանական քարոզչությունը նաև անչափահասներին է հասել, նրանք էլ են լրագրողներին համարում ամեն ինչի մեղավորը, այն դեպքում, որ լրատվամիջոցների մասին ոչինչ չգիտեն։