Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հատուկ սարքավորում է օգտագործում Միացյալ Նահանգների հետ ապահով կոդավորված կապի համար, հաղորդում է ամերիկյան New York Times պարբերականը։
«Զելենսկին ճանապարհորդում է ամերիկացիների տրամադրած կոդավորված կապի սարքավորումով, որի միջոցով նա կարող է ապահով կապ հաստատել (ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենի հետ»,- ասվում է հոդվածում։