Ուղիղ եթեր
Չկա քննիչ, որ այդ հոդվածով առնվազն 2-3 քննվող գործ չունենա. Ռուբեն Մելիքյան
copy image url

Չկա քննիչ, որ այդ հոդվածով առնվազն 2-3 քննվող գործ չունենա. Ռուբեն Մելիքյան

Ներքին 3 տարի առաջ - 16:39 05-03-2022
Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով քրեական գործերի հարուցումը շարունակվում է։ Սա իրավաբանական հանրույթում առավել հայտնի «քֆուրի գործերն» են։

Հիշեցնենք, որ «անձին ծանր վիրավորանք հասցնելու, անպարկեշտ եղանակով վիրավորելու, ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելու և այդ արարքները պարբերաբար կատարելու դեպքում հարուցվում են քրեական գործեր»։

«Հրապարակավ գրեթե ամեն օր փորձում եմ տեղեկացնել հանրությանը նման խայտառակ հոդվածի կիրառման առանձնահատկությունների մասին: Չկա գեթ մեկ օր, որ մեկ կամ երկու նոր վստահորդ չունենամ այս գործով»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հարցին՝ գործերից քանիսի՞ դեպքում կա դատարանի մեղադրական դատավճիռ, և արդյոք կա՞ն դեպքեր, երբ ամբաստանյալը արդարացվել է, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Հարուցված քրեական գործերից մեկ նման հայտնի դեպքի մասին է խոսք եղել, մեկ դատավճիռ։ Պայմանական ասած՝ պատշաճ պաշտպանություն չի իրականացվել, նա իր մեղքը ընդունել է, և նշանակվել է պատիժ։ Ցավոք սրտի, դատական տեղեկատվական համակարգը խափանումներով է աշխատում, և մեզ չի հաջողվում հասկանալ մեր դատարաններում կատարվող իրական իրավիճակը»։

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ սույն հոդվածով կան հարուցված քրեական շատ գործեր, որովհետև հատկապես այդ հոդվածով իրավապաշտպանը շատ վստահորդներ ունի. «Որքան հասկացա քննիչների հետ զրույցներից, երևի մեր երկրում չկա որևէ քննիչ, որ այդ հոդվածով առնվազն երկու-երեք քննվող գործ չունենա»։

Դաշնակցական Բագրատ Եսայանի կողմից ենթադրաբար հնչեցված «հայհոյանքի գործի» ապացույցների հետազոտության փուլն ավարտվում է, պետք է սկսվի վկաների հարցաքննությունը, դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է։ «137.1 հոդվածը չի նպաստում հասարակության մեջ հայհոյանքի նվազմանը,- ասաց Բագրատ Եսայանը՝ հավելելով,- հայհոյանքը հասարակության մեջ առանձին կանգնած երևույթ չէ. դա շատ դեպքերում խրախուսվում է և գեներացվում քաղաքական որոշակի խմբերի կողմից՝ իրենց վարքագծով, գործողություններով, քաղաքական դիրքորոշումներով, իրենց ուղղված քննադատական խոսքի նկատմամբ անհանդուրժողությամբ։ Հատկանշական է, որ հաճախ հայհոյանքը օգտագործում է նույնիսկ երկրի թիվ մեկ քաղաքական դեմքը և հայհոյում է երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից, սակայն դա նրա թիմակիցների կողմից որակվում է որպես քաղաքական խոսք, իսկ մարդու իրավունքների նոր ՔՊ-ական պաշտպանի կողմից որակվում որպես դիրքորոշման արտահայտում կամ քաղաքական բևեռացվածության դրսևորում, այդ պատճառով էլ խոսքը նաև հասարակության մեջ է մտել»։

Բացի դրանից, Բագրատ Եսայանն ասաց. «Եթե կա հայհոյանքը հասարակության ներսից պակասեցնելու նպատակ, ապա քաղաքական և հասարակական գործիչները պետք է շատ ուշադիր լինեն իրենց վարքագծին՝ չգեներացնելով հայհոյանք և ատելության խոսք հասարակության մեջ, իսկ հիմար հայտերի տուգանքները բարձրացնելով մինչև մի քանի միլիոնի՝ որևէ խնդիր լուծել չեն կարող»։

Մարիամ Ստեփանյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն