Ներքին 2 տարի առաջ - 17:45 19-06-2024

Խալխի էրեխեն իր բասեինի մեջ լողանա, իմ էրեխեն սկի ջուր չունենա՞ խմելու. Խարբերդում 20 օր է ջուր չկա. ահազանգ

«Ինչ մայիսի անձրևները կտրվել են, մի գրամ ջուր չունենք։ Ո՛չ առավոտ, ո՛չ իրիկուն։ Մերն էլ գրաֆիկով ա՝ 2 ժամ առավոտ, 2 ժամ երեկոյան, էն էլ՝ էդ էլ չեն տալիս։ Ում բողոքեցինք, պատասխան չկա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Խարբերդի բնակիչներից մեկը՝ նշելով, որ արդեն 20 օր է ջուր չունեն։

Մեր զրուցակցի պնդմամբ՝ խմելու ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով, այգիներ են ոռոգում։ Այդ պատճառով իրենց փողոց ջուրը չի հասնում։

«Մեզ մոտ բասեիններից բացում են ջուրը գալիս է։ Զանգում ենք բասեին, ասում են մենք ջուրը տալիս ենք, բայց մեզ մոտ չի հասնում։ Դե մարդիկ արդեն հողամաս են ջրում, բասեին են լցում, այգիներ են ջրում։ Դեմը փակում են ջրի, մեզ մոտ ջուր չի գալիս։ Խալխի էրեխեն իր բասեինի մեջ լողանա, իմ էրեխեն սկի ջուր չունենա՞ խմելու»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ բնակիչները դիմել են և՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և՛ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, և՛ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե։ Սակայն խնդրին դեռևս լուծում չի տրվել։

«Երեք տեղ դիմում ենք գրել։ Ասում են՝դիմում գրեք մի 15-20 օրից պատասխանը կտանք։ Մինչև 15 օրն անցնի, մինչև դուք պատասխան տաք, մինչև էս հարցին լուծում տրվի, աշուն կլինի։ Առանց ջուր էս շոգին ո՞նց կլինի»,- ասում է Խարբերդի բնակիչը։

Oragir.News-ի հարցին՝ առանց ջրամատակարարման ինչպե՞ս են հոգում առօրյա կարիքները, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Էս քսան օր ա բարեկամների տներն ենք գնում կամ ջուր ենք առնում խանութից։ Թոռներս մանկապարտեզ են գնում։ Կիրակի օրը տղերքս գնացին յոթանասուն լիտր բոչկաներով ջրերից խանութից առան բերեցին տաքացրին, որ թոռներս լողանան, երկուշաբթի առավոտը մանկապարտեզ գնան։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ մեկնաբանության համար կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մամուլի խոսնակ Զառա Նազարյանի հետ։ Նա նշեց, որ ծանոթ չէ խնդրին և հորդորեց նորից ուղարկել դիմում։

«Որպեսզի խնդիրը լուծվի, պետք է հասկանանք՝ ում կողմից է խնդիրը։ Կարող է լինել թաղապետարանի, քաղաքապետարանի կամ մեր կողմից։ Մինչև չհասկանամ՝ երբ է եկել դիմումը, որ համարի տակ՝ ես չեմ կարող պատասխանել։ Մենք տեխնիկական մասը չենք ապահովում։ Այս դեպքում թող նորից ուղարկեն արդեն գրած դիմումը»,- ասաց Նազարյանը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով