Արտաքին 1 տարի առաջ - 20:18 21-04-2025

Պուտինը մեկնաբանել է մայիսի 9-ին Մոսկվա ժամանող հյուրերի հասցեին ԵՄ-ի սպառնալիքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կասկածում է, որ եվրոպացի պաշտոնյաներն ունեն այնպիսի գործիքակազմ, որպեսզի կյանքի կոչեն իրենց սպառնալիքները մայիսի 9-ին Մոսկվա ժամանել պատրաստվող առաջնորդների նկատմամբ:

«Նախ, սպառնալու և սպառնալիքներն իրագործելուհամար պետք է ունենալ անհրաժեշտ գործիքներ։ Եվ երկրորդ՝ պետք է պատրաստ լինել կիրառելու այդ ուժերն ու միջոցները։ Արդյոք այդ բոլորն ունեն եվրոպացի պաշտոնյաները՝ չգիտեմ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստան ժամանող եվրոպական առաջնորդներն ունեն խիզախություն։

«Նրանք շատ ավելի համարձակություն ունեն, քան ինչ որ մեկի հետևում թաքնվողները և սպառնացողները. տվյալ դեպքում` սպառնալով նրանց, որոնք պատրաստվում են նշել նացիզմի դեմ պայքարում իրենց կյանքը տված մարդկանց պատմական վաստակը»,- ասել է Պուտինը:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
22:50 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դիմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Արմեն Աշոտյան