Արտաքին 4 տարի առաջ - 10:57 04-03-2022

Ուկրաինացի բաժանորդները չեն կարողանա զանգահարել Ռուսաստան

Ուկրաինայում արգելափակված են Ռուսաստան հեռախոսազանգերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի հատուկ կապի և տեղեկատվության պաշտպանության պետական ​​ծառայությանը։

«Ուկրաինայում սահմանափակված են ուկրաինական SIM քարտերից Ռուսաստան զանգերը։ Ուկրաինական բջջային օպերատորների բաժանորդները չեն կարողանա զանգահարել ռուսական օպերատորների բաժանորդներին»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ միջոցը ներդրվել է, որպեսզի Ուկրաինայում գտնվող ռուս զինվորականները չկարողանան ուկրաինական հեռախոսներից տեղեկատվություն փոխանցել Ռուսաստան և Բելառուս։

Հաղորդվում է նաև, որ ուկրաինական բջջային օպերատորները սահմանափակել են վերջերս գնված SIM քարտերի ակտիվացման հնարավորությունը։

«Ապահովված են բջջային կապը և համացանցին հասանելիությունը, սակայն հնարավոր է սահմանափակումներ մտցվեն այն շրջաններում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում»,- հայտարարել են պետական հատուկ ​​կապի ծառայությունից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին