Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:25 03-03-2022

ՊԵԿ նախագահը մանրամասներ ներկայացրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հետ կապված քրեական գործից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում մանրամասներ ներկայացրեց կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վերաբերյալ, որի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի անձնական միջոցներից բյուջե է վերականգնվել 15 մլրդ ՀՀ դրամ:

«Եթե հիշողությունս չի դավաճանում, քրեական գործի շրջանակում սա ամենամեծ վերականգնումն է: Ասեմ, որ քննվում էր բազմադրվագ քրեական գործ: Կոնկրետ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ին վերաբերող դրվագը կապված էր 2016-2017 թվականներին կնքված պայմանագրերի հետ: Քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու: Մեղադրանք է առաջադրվել կոմբինատի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է»,-ասաց Ռուստամ Բադասյանը: Նա տեղեկացրեց, որ նշանակվել է համալիր հարկային ստուգում, ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է ակտ և ընկերությանն առաջադրվել է 15 մլրդ դրամի պարտավորություն: Ակտի դեմ ևս առարկություն չի ներկայացվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ի համասեփականատեր է:

«Մենք այս ընթացքում տնօրենների խորհրդում նաև մեր ներկայացուցչին ենք նշանակել : Առաջիկայում մեկ, երկու տեղերում ևս նշանակումներ կիրականացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան