Արտաքին 4 տարի առաջ - 11:00 03-03-2022

Մակրոնը ելույթ է ունեցել Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի մասին՝ նշելով, որ Ֆրանսիան հիմա «չի պատերազմում Ռուսաստանի հետ», և ինքը ցանկանում է պահպանել Կրեմլի ղեկավարի հետ երկխոսության հնարավորությունը։ Նախագահ Մակրոնի ելույթից հատվածներ է մեջբերել Le Figaro-ն։

Մակրոնի ելույթն առավելապես ուղղված է ոչ թե արտաքին լսարանին, այլ ֆրանսիական հասարակությանը։

Նա Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ սկսված իրադարձություններն անվանել է «դարաշրջանի փոփոխություն կանխատեսող»՝ նշելով, որ Եվրոպայում կրկին պատերազմ է, և ժողովրդավարությունը կրկին կասկածի տակ է դրվում։

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան «չի պատերազմում Ռուսաստանի հետ»։

«Մենք գիտենք, թե ինչն է մեզ կապում ռուս ժողովրդին, որը շատ բան է զոհաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Մենք համերաշխ ենք այն ռուսաստանցիների հետ, որոնք այժմ քաջություն ունեն պայքարելու հանուն խաղաղության»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Էմանուել Մակրոնն ասել է, որ ցանկանում է կապ պահպանել Կրեմլի հետ և փորձել այս կերպ դադարեցնել պատերազմը։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»