Միտք 4 տարի առաջ - 10:28 02-03-2022

Մարտի 1. որտե՞ղ է բարոյականության սահմանը, վերևո՞ւմ է, թե՞ ներքևում

«Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջովին բա-ցա- հայտ- ված է»,- սա ուղղակի մեջբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթից: Սո՛ւտ, կեղծի՛ք, քարոզնական փչո՛ց: Մեղադրանք ու զրպարտություն չէ ասածս, ապացուցելու կարիք չկա: Մարտի մեկի գործը ոչ միայն ամբողջովին, այլև մասամբ, մազաչափ բացահայտված չէ, զրո բացահայտում: Ցավոք, 10 զոհ է եղել այդ չարաբաստիկ օրը: Առ այսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ոչ մեկը չի ձերբակալվել սպանության մեղադրանքով, ուղիղ ասած՝ նստած չէ բանտում: Միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մոտ երկու տարի անցկացրել ԱԱԾ մեկուսարանում՝ սահմանադրական կարգը տապալելու ենթադրյալ մեղադրանքով, որն էլ անհիմն ու անօրինական ճանաչեց Սահմանադրական դատարանը: Իսկ հետո թե ինչ արդարացում գտավ նույն վարչապետը բացահայտվածն անբացահայտելի ներկայացնելու համար, որ իբր փամփուշտները ձուլել են՝ կորցնելով սպանության հետքերը, և էլի լյա-լյա, արդեն կարևոր չէ:

10 տարի շարունակ զոհերի հարազատները արդարացիորեն պահանջում էին բացահայտել և պատժել մեղավորներին, սպանության հրաման տվածներին և սպանություն կատարածներին: Ոչ 10 տարի առաջ, ոչ էլ հետո չհայտնաբերվեցին կրակողն ու կրակողին ուղղորդողը: Բայց որևէ մեկն այլևս չի բողոքում, չի պահանջում՝ կառավարության և այլ գերատեսչությունների շենքերի առաջ կանգնելով, բացահայտել և պատժել մարդասպաններին:

Ի՞նչ տեղի ունեցավ: Կառավարության որոշումով մարտի 1-ի ողբերգության հետևանքով տուժածներն ու զոհերի հարազտները տասնյակ միլիոների հասնող փոխհատուցում ստացան: Սա և ուրիշ ոչինչ մարտի 1-ի գործով: Մեղավորները չբացահայտվեցին: Բացահայտելու կոչվածները վճարեցին բացահայտում պահանջողներին: Այսքանը և վերջ: Ու լռություն է:

Չափազանց նուրբ է խնդիրը: Ուստի չեմ ուզում ծավալվել: Միայն խնդրում եմ ասեք՝ որտե՞ղ է բարոյականության սահմանը, վերևո՞ւմ է, թե՞ ներքևում:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան