Արտաքին 3 տարի առաջ - 09:09 05-12-2022

Իրանում վերացնում է բարոյականության ոստիկանությունը

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո հայտարարել է, որ բայոյականության ոստիկանությունը վերացվել է։ Այս մասին տեղեկացնում է France-Presse լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի գլխավոր դատախազի հայտարարությանը։

Իրանի գլխավոր դատախազն ընդգծել է, որ բարոյականության ոստիկանությունը վերացվել է իրավասու մարմինների կողմից Մոնթազերիի խոսքով՝ ինքը դատական ​​համակարգի հետ առնչություն չունի։

Իրանում զանգվածային անկարգությունները մեկնարկել էին սեպտեմբերի կեսերին, որոնց պատճառը բարոյականության ոստիանության կողմից բերման ենթարկվելուց հետո 22-ամյա աղջկա՝ Մահսա Ամինիի մահն էր։ Իրանցի կանայք սկսեցին զանգվածաբար հրապարակել տեսանյութեր սոցիալական ցանցերում, որտեղ նրանք կտրում էին իրենց մազերը և այրում հիջաբը։

Ցուցարարները հարձակվել են ոստիկանների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և անվտանգության այլ ուժերի, ինչպես նաև հոգևորականների վրա։ Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին երկու ահաբեկչություն է տեղի ունեցել՝ Շիրազ քաղաքում և Խուզեստան նահանգում։ Ահաբեկիչները տարբեր զենքերից կրակել են տեղի բնակիչների ու ոստիկանների ուղղությամբ։

Իրանի ներքին գործերի նախարարության անվտանգության խորհրդի տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 200 մարդ, իսկ երկրին պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 200 մլն դոլար։

Իսլամական Հանրապետության իշխանությունները մեղադրում են արևմուտքին ցույցերին աջակցելու մեջ։ Իրավապահ մարմինները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում արևմտյան երկրների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից հավաքագրված մարդկանց և գրեթե ամեն օր առգրավում մեծ քանակությամբ զենք, որը նախատեսված է սահմանին անկարգություններ իրականացնելու համար։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը