Արտաքին 4 տարի առաջ - 09:42 25-02-2022

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն այլևս Կիևի վերահսկողության տակ չէ

Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները նախագահի գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել են, որ Չեռնոբիլի գոտին, մասնավորապես, ԱԷԿ-ն այլևս չեն վերահսկվում Կիևի կողմից։ Հաղորդագրությունում ասվում է, որ դրանք «իրենց վերահսկողության տակ են վերցրել ռուսական զորքերը»:

Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել է այս տեղեկությունը։ Նա նաև հայտարարել է, որ «սադրանքների վտանգ կա»։ Տեղեկությունը կրկնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Միևնույն ժամանակ, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի իշխանությունները, ինչպես նաև ՌԴ ՊՆ-ն չեն հաղորդել Չեռնոբիլի ԱԷԿ-ի տարածքում իրականացվող որևէ գործողության մասին: Նրանց կողմից չեն հաստատվել Ուկրաինայի իշխանությունների կողմից այս թեմայով արված հայտարարությունները:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»