Արտաքին 4 տարի առաջ - 20:34 27-02-2022

Խարկովը գտնվում է Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ․ ՄՊՎ ղեկավար

Խարկովը գտնվում է Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ։ Շրջկենտրոնում մաքրման գործողություն է ընթանում, հաղորդում է UNIAN-ը՝ Խարկովի մարզային պետական ​​վարչության նախագահ Օլեգ Սինեգուբովին հղումով։

Սինեգուբովի խոսքով, քաղաքը մաքրում են Ուկրաինայի զինված ուժերը, Ազգային ոստիկանությունը և տարածքային պաշտպանության ուժերը։

«Ռուսական կողմը բարոյալքված է։ Հենց Խարկովում, ճանապարհի կեսին թողնելով տեխնիկան, 5-10 հոգանոց ամբողջ խմբեր գերի են հանձնվում ուկրաինական զորքերին։ Ուկրաինայի ԶՈՒ գոնե մեկ ներկայացուցչի տեսնելուն պես հանձնվում են»,- նշել է պաշտոնյան։

Սինեգուբովը խոսել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները լիովին վերահսկում են Չուգուևը, հարձակումը Լիպեցկի, Վոլչանսկի և Բելգորոդի ուղղությամբ շարունակվում է։ Ուկրաինայի Զինված ուժերը ակտիվորեն կռվում են իրենց դիրքերում»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից