Ներքին 3 տարի առաջ - 20:35 04-04-2023

Գյուղերը ոչ թե վերահսկողության տակ են գտնվում, այլ իրենց տեսադաշտում են հայտնվել. Արամ Հարությունյան

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ մարտի 25-ին Արցախի դեմ իրականացված գործողությունների արդյունքում Շուշիի շրջանի երկու գյուղ անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը ասաց, որ այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։

«Այդ նշված գյուղերում առհասարակ մարդ չի բնակվում, դրանք հին, սովետական ժամանակներում բնակեցված գյուղեր էին, հիմա այդտեղ երկու-երեք քանդված տներ են մնացել։ Սուտ է այն տեղեկությունը, որ գյուղերը գրավել են․ պարզապես ադրբեջանցիները, այն հայտնի դեպքերից ելնելով, որ առաջ են եկել և բարձունքում տեղակայվել են, այդ բարձունքից այդ երկու գյուղը իրենց տեսադաշտում է հայտնվել, երևի թե այս նկրտումներով նման հայտարարություն արեցին»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ ադրբեջանցիները, ոչ պաշտոնական ինչ-որ խողովակներով փորձում են մանիպուլացնել։

Ճշտող հարցին, թե հիմա այդ հիշատակված գյուղերը Ադրբեջանի վերահսկողության տա՞կ են գտնվում, Հարությունյանը արձագանքեց. «Ոչ թե վերահսկողության տակ են գտնվում, այլ իրենց տեսադաշտում են հայտնվել։ Այնտեղ բնակչություն այս պահին և ոչ միայն այս պահին, այլ նախկին տարիներին էլ, չի եղել»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ