Արտաքին 4 տարի առաջ - 20:02 24-02-2022

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ռազմագործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում շեշտվում է, որ Անկարան անընդունելի է համարում և մերժում է ՌԴ-ի սկսած ռազմական գործողությունը, գրում է ermenihaber-ը:

«Այս հարձակումը ոչ միայն անվավեր է դարձնում Մինսկի համաձայնագրերը, այլև միջազգային իրավունքի ծանր խախտում է, և լուրջ սպառնալիք է ներկայացնում մեր տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար: Թուրքիան, որ հավատում է երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքով սահմանները փոխելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նաև Ռուսաստանին կոչ է արվում վայրկյան առաջ դադարեցնել «անօրինական գործողությունները» և աջակցություն է հայտնվում Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»