Ներքին 4 տարի առաջ - 19:09 24-02-2022

Մենակ մուրճի ձայնը լսելիս՝ կարող է գիտակցել, որ դա դատարան է

Գյումրիում դաժանաբար սպանված և հասարակական մեծ հնչեղություն ստացած 25 -ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով' մարդասպանության համար մեղադրվող ամբաստանյալին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանն որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել։ Այսօր Արտյոմի մայրը' Ռուզան Ադանալյանն, ով տուժողի իրավահաջորդն է և միաժամանակ «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ' իրականացնում էր բողոքի ակցիա ԲԴԽ-ի դիմաց։

Արտյոմի մայրը անդրադարձավ 2014-թ ին սպանված իր որդու դատական գործին, ասաց, որ կատարվել է նախաքննություն, որը կատարվել է հանցավոր ձևով։ Ադանալյանն ասաց, որ գործը հանձնվել է նորանշանակ դատավոր Նարեկ Բեգլրյանին, ով նույնիսկ չտիրապետելով գործի նյութերին կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել։

«Այս դատավորը եկել և ինչ-որ մեկի թևերի տակ ծվարել է։ Սա թևերի, թրերի տակ ապրող դատավոր է։ Այստեղ առկա է նաև, մեղադրյալի պաշտպանի հանգամանքը, ով ընկերություն է անում դատավորի հետ։ Պաշտպանը ապօրինի է ներգրավվել քրեական գործով, և այդ ապօրինություններով հանդերձ հիմա դատարանում պաշտպանն է նիստ անցկացնում՝ պաշտպանը և մեղադրյալը։ Ընդեղ դատարան չկա մենակ մուրճի ձայնը լսելիս՝ կարող է գիտակցել, որ դա դատարան է»,- ասաց Ադանալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի