Մամուլ 4 տարի առաջ - 08:57 24-02-2022

Արցախն իր ընտրությունը կատարել է․ Հրապարակ

Արցախն իր հույսերը կապում է բացառապես նոր միութենական պետության հետ եւ շունչը պահած սպասում է, թե ինչ հանգուցալուծում է ստանալու ռուս-ուկրաինական առճակատումը։ Արցախում ասում են՝ եթե Ռուսաստանը հաղթի այդ հակամարտությունում, եւ Արեւմուտքը նահանջի, առավել հստակ կդառնա, որ ՍՍՀՄ կազմավորման 100 ամյակին՝ 2022-ին, Վլադիմիր Պուտինը փորձելու է նոր սովետմիություն ստեղծել, պատմության մեջ մնալով որպես ռուսական կայսրության վերածննդի առաջնորդ։ Այս մասին փետրվարի 24-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Արցախում համոզված են, որ նոր միության մեջ մտնելը փրկություն է լինելու իրենց համար եւ ադրբեջանական լծից խուսափելու միակ շանսն է։ Արցախի իշխանական շրջանակներում վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը հոգով-սրտով դեմ է այդ միությանը եւ ամենափոքր շանսի դեպքում կգնա դեպի Արեւմուտք՝ մերժելով Ռուսաստանին։ Ասում են, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ է սպասում ռուս-ուկրաինական հանգուցալուծմանը՝ «աղոթում է, որ ռուսները կրվեն»։ Բայց եթե ռուսներն Ուկրաինայում «կրվեն», արցախցիների կարծիքով, Հայաստանն ու Արցախը վերջնականապես կտարանջատվեն իրարից՝ իրենք կգնան Ռուսաստանի կողմը, Հայաստանը՝ Արեւմուտքի։ Արցախի ժողովուրդն ու իշխանությունը շատ միասնական են այդ հարցում, կարծում են, որ իրենց ընտրությունն Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ է, եւ զարմանում են Հայաստանում տիրող հակառուսական տրամադրություններից ու քաղաքականությունից։ Երբեք Արցախն ու Հայաստանն այսքան անհաշտ չեն եղել, ինչպես այսօր է»,- գրել թերթը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից