Ներքին 4 տարի առաջ - 23:08 23-02-2022

Որ դատավորին էր ամոթանք տալիս Թաթոյանը

Իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում պաշտոնը լքող ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձավ իրեն հայհոյած ՔՊ-ականի դեմ քրգործ չհարուցելուն ու հետագա բողոքարկումներին ամոթանք տալով այն դատավորներին, որոնք մերժել էին իր բողոքը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ ոմն Սարգիս Ալեքսանյանը հայհոյել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ աջակցություն հայտնելով լրագրողի նկատմամբ հարձակում գործած այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականը սեռական բնույթի, գռեհիկ արտահայտությամբ վիրավորել էր ՄԻՊ-ին: Նրա այդ գրառումը հավանել էին բազմաթիվ ՔՊ-ականներ, այդ թվում՝ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Թաթոյանը դեպքի առթիվ դիմել էր ոստիկանություն, սակայն վերջիններս գործ չէին հարուցել վիրավորանքի հանցակազմով, և Թաթոյանը ոստիկանության այդ որոշումը բողոքարկել էր Առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ, այժմ բողոքը Վճռաբեկ դատարանում է: Այսօր Թաթոյանը ամոթանք տվեց այդ դատավորներին, որոնք քաղաքական ազդեցության տակ մերժել էին Թաթոյանի բողոքը. «Այդ բոլոր դատավորները ինձ լավ գիտեն, ես իրենց անունները չեմ հրապարակում հիմա, բայց ես ուզում եմ բարձրից ասել այս դատավորներին, ամոթ ձեզ, պարոնայք, ես սա ասում եմ այն բոլոր դատավորներին, որոնք գործը քննել են, այ երկակի ստանդարտներ զարգացնողներ»,- ասաց Թաթոյանը:

Oragir.news-ին հայտնի դարձավ, թե ում էր ամոթանք տալիս Թաթոյանը: Խոսքը հեղափոխության ժամանակ թմբուկ խփող դատավոր Դավիթ Արղամանյանի մասին է, հենց նրան է մակագրվել գործը:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները