Արտաքին 4 տարի առաջ - 15:43 23-02-2022

Պուտինը խոսել է զենքի մասին, որը «հավասարը չունի աշխարհում»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է մարտական ​​հերթապահության մեջ դրված ժամանակակից զենքերի մասին, որոնց համարժեքը իբր գոյություն չունի աշխարհում։ Այս մասին նա հայտարարել է՝ ռուսներին շնորհավորելով Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ, որը Ռուսաստանում նշում են փետրվարի 23-ին։

«Մարտական ​​հերթապահության մեջ է դրվել զենք, որը հավասարը չունի աշխարհում: Մենք կշարունակենք զարգացնել սպառազինության հեռանկարային համակարգեր՝ ներառյալ հիպերձայնային և հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների վրա, կընդլայնենք առաջադեմ թվային տեխնոլոգիաների և արհեստական ​​ինտելեկտի տարրերի կիրառումը»,- ասել է Կրեմլի ղեկավարը։

Նա նաև այդ համալիրներն անվանել է «ապագայի զենքեր, որոնք մի քանի անգամ մեծացնում են մեր Զինված ուժերի մարտական ​​ներուժը»։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանում վերջին տարիներին շատ բան է արվել բանակն ու նավատորմը «որակապես արդիականացնելու» համար։

«Դրանք դարձել են ավելի շարժունակ, ձեռք են բերել մարտական ​​նոր փորձ: Սիրիայում գործողության ընթացքում դրանք գործով են ապացուցել, որ ունակ են լուծելու ամենաբարդ խնդիրները»,- ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ