Ներքին 4 տարի առաջ - 15:24 23-02-2022

Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի. Արշակյանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հռչակագրի մասին

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնում է, որ Հայաստանը հավուր պատշաճ կուսումնասիրի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության հռչակագրի տեքստը, և արձագանքը չի ուշանա, սակայն, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է արտաքին քաղաքականությունը վարել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին:
«Այժմ դեռ որևէ արձագանք չկա: Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի, հետո արձագանքը, կարծում եմ, չի ուշանա »,-ասաց Արշակյանը:
Նա շեշտեց՝ յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է միջազգային հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես ինքը հարմար է գտնում: Նա նկատեց՝ դա Հայաստանի բարեկամ երկրի վարած արտաքին քաղաքականությունն է, որն այդ երկրի սուվերեն իրավունքն է:
«Հիմա կա նաև մեր ռազմավարական գործընկերության պայմանագիրը ՌԴ-ի հետ, որն ամենաբարձր մակարդակով առաջ է գնում: Եթե ասում ենք, որ, եթե որևէ երկրի հետ մենք դաշնակցություն ենք անում, ապա այդ երկիրը մեկ ուրիշի երկրի հետ չպիտի ունենա, դա նշանակում է, որ ՀՀ-ն բազմաթիվ այլ երկրների, մասնավորապես ԵՄ-ի հետ, միգուցե նաև այլ միջազգային հարթակներում պետք է առաջնորդվի իր ունեցած այլ պայմանագրերի շրջանակներում»,-ասաց Արշակյանը:
Նա հորդորեց հարգել բոլոր երկրների սուվերեն իրավունքները: «Իհարկե, մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով, բայց պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարելու իրավունքը»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները