Ներքին 3 ամիս առաջ - 12:53 25-06-2026

Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ասատուր Ասլանյանի հաղորդման հերթական հյուրն էր հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը։ Չափազանց անկեղծ ու հուզիչ զրույցի ընթացքում նա խոսել է իր հոր՝ լեգենդար կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին ծանր օրերի մասին։ Զրույցին հետևել է նաև Oragir News-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ թեմաներով էին զրուցում հայր ու դուստր վերջին շրջանում, Մանե Գրիգորյանը պատմել է, որ այդ օրերին հոր առողջական վիճակն արդեն բավականին վատ էր, ինչը թույլ չէր տալիս երկար խոսել.

«Իրականում ձայնը վերջին ամիսներին ընդհանրապես չկար, ու նա շշուկով էր խոսում։ Շատերը չէին հասկանում, անգամ բժիշկները չէին հասկանում. ես էի թարգմանում, որովհետև մենք շատ լավ էինք իրար ճանաչում։ Շատ քիչ էր լինում, որ բուժումից ու այդ ամենից դուրս թեմաներով խոսեր, որովհետև հիմնականում բոլորս կենտրոնացած էինք՝ ինչ անել, ոնց անել։ Բնականաբար, ես ինչ-որ բաներ էի պատմում, որպեսզի իր միտքը մի փոքր ցրեմ, բայց…»։

Մանեն նաև մեծ ցավով հիշել է հոր ամենադրամատիկ խոստովանություններից մեկը, որը երբեք չի մոռանա.

«Նա միշտ ասում էր՝ ես չեմ ուզում հիվանդանոցում մահանալ, չեմ ուզում բեռ դառնալ իմ երեխաների վրա, չեմ ուզում, որ ինձ տեսնեն թուլացած ու հիվանդ…»։

Հաղորդավարուհին հատուկ ընդգծել է, որ հայրը երբեք բեռ չի եղել ընտանիքի համար, և նույնիսկ կյանքի վերջին րոպեներին, սեփական ցավը հաղթահարելով, փորձել է իր երեխաներին հեռու պահել հոգեբանական ծանր դժվարություններից։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան