Ավելին 4 տարի առաջ - 23:39 22-02-2022

Կոլումբիայում օրինականացրել են հղիության արհեստական ընդհատումը

Կոլումբիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել օրինականացնել հղիության արհեստական ընդհատումը մինչը մինչև հղիության 24-րդ շաբաթը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նախկինում Կոլումբիայում աբորտները թույլատրվում էին միայն այն դեպքերում, երբ վտանգ կար հղի մոր կյանքի կամ առողջության համար, պտղի կյանքին սպառնացող արատների առկայության կամ երբ հղիությունը տեղի էր ունեցել բռնաբարության, արյունապղծության կամ արհեստական ​​բեղմնավորման արդյունքում՝ առանց կնոջ համաձայնության։ Հակառակ դեպքում՝ հղիության արհեստական ​​ընդհատումը քրեական հանցագործություն էր համարվում։
«Մենք նշում ենք այս որոշումը՝ որպես Կոլումբիայի կանանց շարժման պատմական հաղթանակ, որը տասնամյակներ շարունակ պայքարել է իր իրավունքների ճանաչման համար: Այժմ, նրանց պատժելու փոխարեն, Կոլումբիայի իշխանությունները պետք է ճանաչեն նրանց ինքնավարությունն իրենց մարմնի և կյանքի ծրագրերի նկատմամբ», - ասում է Ամերիկայում Amnesty International-ի ղեկավար Էրիկա Գևարա-Ռոսասը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի