Արտաքին 4 տարի առաջ - 19:07 20-02-2022

Ղազախստանի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը ձերբակալվել է

Ղազախստանի պաշտպանության նախկին նախարար Մուրատ Բեկտանովը կալանավորվել է քրեական գործի շրջանակներում, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով աղբյուրներին։ Տեղեկությունը հաստատում են տեղական մի շարք լրատվամիջոցներ։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ պաշտոնաթող նախարարը կասկածվում է հունվարի սկզբին երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ անգործության մեջ։ Նշվում է, որ գործ է հարուցվել «Իշխանությունների անգործություն» հոդվածով: Բեկտանովին ուղարկել են Նուր-Սուլթանի ժամանակավոր մեկուսարան։
Մուրատ Բեկտանովը ղեկավարել է Ղազախստանի ռազմական գերատեսչությունը 2020 թվականի օգոստոսից մինչև 2021թվականի հունվարի 19-ը։ Անկարգություններից հետո նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ զինված ուժերը չեն կատարել իրենց վրա դրված խնդիրները, իսկ ինքը՝ Բեկտանովը, չի դրսևորել հրամանատարի որակներ։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից