Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:27 30-06-2022

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի Պուտինի վերաբերյալ արված արտահայտությունը գռեհկություն է․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գռեհկութուն է անվանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի՝ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ արված արտահայտությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովի խոսքով, այս իրավիճակում կարելի է տեսնել անձնական և քաղաքական մշակույթի ցածր մակարդակ։

«Նման գռեհկությունը, իսկ այլ կերպ դա չես անվանի, ստվեր է գցում այն ​​երկրի վրա, որը նա ներկայացնում է»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ուոլեսը միակ չէ իր ագրեսիվ անբարեկրթությամբ։

«Մենք նման ուրիշներին էլ ենք տեսնում: Նրանք չեն կարողանում լուծել խնդիրները։ Նրանք միայն ստեղծում են դրանք»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան