Արտաքին 4 տարի առաջ - 17:37 17-02-2022

Լուկաշենկոն նշել է Բելառուսում միջուկային զենք տեղակայելու պայմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է պայմանը, որի դեպքում պատրաստ է երկրում տեղակայել «գերմիջուկային» զենք։ Նրա խոսքով, դա տեղի կունենա Արևմուտքի կողմից սպառնալիքների դեպքում։

«Անհրաժեշտության դեպքում, եթե մեր հակառակորդներն ու մրցակիցները այդպիսի անմիտ, հիմար քայլեր ձեռնարկեն, մենք կտեղակայենք ոչ միայն միջուկային զենք, այլ նաև գերմիջուկային, հեռանկարային՝ մեր տարածքը պաշտպանելու համար»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում «ԲելՏԱ» գործակալությունը։

Եթե ​​Բելառուսի նկատմամբ ոչ բարեկամ պետությունների կողմից սպառնալիքներ չլինեն, ապա միջուկային զենք հանրապետությանը «հարյուր տարի պետք չէ», ընդգծել է Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի