Ավելին 4 տարի առաջ - 23:25 15-02-2022

Մասկի կողմից չիպավորված կապիկների մեծ մասը մահացել է տանջանքերի մեջ

Իլոն Մասկի Neuralink ընկերության՝ կապիկի ուղեղում չիպեր տեղադրելու փորձերի ժամանակ 23 ​​փորձարկվողներից 15-ը մահացել են տանջվելով։ Այս մասին հայտնում է Business Insider պորտալը՝ վկայակոչելով Կալիֆորնիայի համալսարանի տվյալները, որը խզել է համագործակցությունը ընկերության հետ։
Հենց համալսարանն է բողոք ներկայացրել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությանը՝ Կենդանիների պաշտպանության մասին օրենքի ինը խախտումների վերաբերյալ:
Neuralink չիպերը տեղադրվել են կապիկների գանգերի վրա անցքեր բացելու միջոցով: Պրիմատներից մեկի մոտ մաշկի սուր բորբոքում է առաջացել չիպի պատճառով: Մեկ այլ կապիկ չճշտված վնասվածքի հետևանքով կորցրել է ձեռքի և ոտքերի մատները։ Երկու պրիմատներն էլ էվթանազիայի են ենթարկվել:
Երրորդը վիրահատությունից անմիջապես հետո սկսել է անվերջ փսխել և մի քանի օր անց մահացել է: Դիահերձումը ցույց է տվել, որ կենդանին ուղեղի արյունազեղումից է տառապել։
Neuralink-ը Իլոն Մասկի ստարտափն է, որը զբաղվում է ուղեղում տեղադրվող չիպերի մշակմամբ։
Կապիկների վրա փորձերը սկսվել են 2017 թվականին, սակայն միայն 2019 թվականին չիպը հաջողությամբ տեղադրվեց պրիմատի գլխում։ Մեկ տարի անց Մասկը հայտարարեց, որ ընկերությունը կարողացել է խոզի չիպավորել։
Մասկը նախատեսել էր մարդկանց փորձարկումները 2022 թվականին։ Նրա խոսքով՝ դա կօգնի մարդկանց հաղթահարել ուղեղի և ողնուղեղի վնասվածքները։ Չիպերի ներդրման վիրահատությունը կիրականացնի հատուկ ռոբոտը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից