Մամուլ 4 տարի առաջ - 07:54 15-02-2022

Արցախը ուլտիմատում է տալիս․Հրապարակ

Այսօր Արցախի խորհրդարանը դիրքորոշում պետք է հայտնի` պատկան հանձնաժողովում քննարկվելու է Արցախի օկուպացված տարածքների մասին օրենքի նախագիծը։ Այս մասին փետրվարի 15-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Ըստ թերթի՝ տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են այն տապալելու համար՝ մտավախություն ունենալով, որ Ադրբեջանը դա վատ կընդունի եւ կգնա հերթական սադրանքին։ Սակայն «Հրապարակի» արցախյան աղբյուրները վստահեցնում են, որ հետ չեն կանգնելու գործընթացից, եւ խորհրդարանն ընդունելու է նախագիծը։
Թերթը հիշեցնում է, որ Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառվել, որով արգելք են սահմանում այն միջազգային կազմակերպությունների համար, որոնք օկուպացված տարածքներում` առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել: Նախագծում նշվում է, որ նման ընկերությունները հետագայում խնդիրներ կունենան փոխհատուցում պահանջելիս։ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ նշված են Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները եւ Գետաշենը:
«Թե ինչպես է գործնականում կիրառվելու այս օրենքը, դեռեւս պարզ չէ, խորհրդարանը նախատեսում է այն ընդունել այս ամիս։ Նախագիծն այլ կարգավորումներ էլ է առաջարկում։ Եթե հանձնաժողովը հաստատի, ապա այն կմտնի փետրվարի 16-ի նիստի օրակարգ»,- գրել է «Հրապարակը»


Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց