Արտաքին 4 տարի առաջ - 22:31 14-02-2022

Չավուշօղլուի հարցազրույցում օգտագործած հայտարարությունները կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը որոշ կղզիների նկատմամբ․ Բորել

Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org-ը, Եվրամիությունն արձագանքել է հունական կղզիների զինման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերին:

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսնակ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ ասվում է, որ Չավուշօղլուի հարցազրույցում օգտագործած հայտարարությունները կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը որոշ կղզիների նկատմամբ և այդ հայտարարությունները որակում են որպես «վնասակար»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Չավուշօղլուի խոսքերը հակասում են նաեւ Արեւելյան Միջերկրական ծովում լարվածությունը թուլացնելու Եվրոպայի խորհրդի ջանքերին։

«Հունաստանի ինքնիշխանությունն այս կղզիներում չի կարող կասկածի տակ դրվել: Թուրքիան պետք է հարգի դա, խուսափի այս համատեքստում սադրիչ արտահայտություններից ու գործողություններից, հստակ պարտավորվի բարիդրացիական հարաբերություններ հաստատել և ձգտի բոլոր հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով»,- Իր հայտարարության մեջ ասել է Ստանոն:

Հայտարարության մեջ նաև հիշեցվել է, որ պետք է հարգել միջազգային պայմանագրերը, այնինչ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն պնդել էր, որ Աթենքը խախտել է Լոզանի և Փարիզի համաձայնագրերը:

Չավուշօղլուի հայտարարություններին նախորդ շաբաթ արձագանքել էր նաեւ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նախարարության խոսնակ Ալեքսանդրոս Պապայոաննուն իր հայտարարության մեջ նշել է, որ իրենք ամբողջությամբ հերքում են թուրքական իշխանությունների վերջին մեղադրանքները Էգեյան ծովի կղզիների հասցեին։

Խոսնակն ընդգծել էր, որ մեղադրանքները ոչ միայն հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այլև դուրս են գալիս պարզ ողջախոհության սահմաններից։

«Հունաստանի դիրքորոշումն այս հարցում բազմիցս և հրապարակայնորեն արտահայտվել է»,- ասել էր նա։

Հայտնել էր նաև, որ Աթենքը Հունաստանի մշտական ներկայացուցչի միջոցով նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այդ թեմայով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին