Արտաքին 4 տարի առաջ - 17:13 14-02-2022

«Օմիկրոն»-ի դեպքում պատվաստումը չի գործում. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կառավարության նիստում հայտարարել է, որ պատվաստանյութը չի գործում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ։ Որպես ապացույց նա օրինակ է բերել իրեն՝ նշելով, որ հիվանդացել է, չնայած այն բանին, որ պատվաստվել է։ Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավարը այսկերպ է բացատրել վերջերս ընդունված որոշումը՝ չեղարկելու, այսպես կոչված, «կանաչ անձնագրերը»:

«Դելտայի և այլ շտամների դեպքում պատկերն այլ էր, իսկ «օմիկրն»-ի դեպքում՝ շատ դեպքերում, հավանաբար դեպքերի մեծ մասում, պատվաստանյութը չի գործում։ Ես դրա օրինակն եմ: Անցյալ տարի ես վարակվել եմ այլ շտամով, երկու անգամ պատվաստվել եմ Pfizer-ով, բայց, այնուամենայնիվ, հիվանդացել եմ «օմիկրոն»-ով»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա հավելել է, որ այս շտամը մի քանի անգամ ավելի թեթև է ընթանում, քան մյուս վիրուսները։ Միաժամանակ նա, այնուամենայնիվ, մատնանշել է պատվաստման անհրաժեշտությունը՝ հատկապես 50 տարեկանից բարձր քաղաքացիների։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան