Արտաքին 4 տարի առաջ - 13:48 14-02-2022

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դիմել է բնակչությանը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ երկիրը բախվել է խուճապի, կեղծիքների համակարգային տարածման և իրականությունը խեղաթյուրելու փորձերի։
Ծառայությունը կարծում է, որ նման գործողությունները հիբրիդային պատերազմի դրսևորում են։
«ՈՒԱԾ-ը հիբրիդային պատերազմի նման դրսևորումներ է ֆիքսում սոցցանցերում, առանձին լրատվամիջոցներում, որոշ քաղաքական գործիչների կողմից ագրեսոր երկրի նարատիվների տարածման մեջ: Ոչ միայն ֆիքսում է, այլև ակտիվորեն հակազդում»,- ասված է պետհաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ըստ ՈՒԱԾ-ի, ներկայիս տեղեկատվական ճնշման շարժառիթները Ուկրաինայի բնակչության շրջանում տագնապ սերմանելն է, իր քաղաքացիներին պաշտպանելու պետության ունակության նկատմամբ հավատի և բնակչության միասնության խաթարումը:
Ծառայությունը Ուկրաինայի ժողովրդին հորդորել է հանգստություն, սառնասրտություն պահպանել, չտրվել սադրանքների, ինչպես նաև քննադատաբար մտածել և ստուգել ցանկացած տեղեկություն։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան