Արտաքին 4 տարի առաջ - 12:35 14-02-2022

Քանյե Ուեսթը «պատերազմ է հայտարարել» Փիթ Դևիդսոնին

Ռեփեր Քանյե Ուեսթն իր Instagram-ում մի քանի վիրավորական գրառում է հրապարակել ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի նոր ընտրյալի՝ հեռուստահաղորդավար Փիթ Դևիդսոնի մասին։
Գրառումներից մեկում նա խոսում է այն մասին, որ պապարացիներին այդպես էլ չի հաջողվել Քիմի և Փիթի «արժանի» լուսանկար անել և հեռուստահաղորդավար, կոմիկ Դևիդսոնին Հիլարի Քլինթոնի սիրելին է անվանում (Դևիդսոնը ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուի պատկերով դաջվածք ունի), իսկ մյուսում նա արգելում է Դևիդսոնին ծանոթանալ իր չորս երեխաների հետ։
Բացի այդ, նա ֆան-արտ է հրապարակել «Վենոմ 2» ֆիլմի պաստառով, որտեղ հակառակորդների դեմքերը փոխարինված են Ուեսթի և Դևիդսոնի դեմքերով, նաև «Կապիտան Ամերիկա» ֆիլմի ոճավորված պաստառ։ «Քանյե Ուեսթը՝ քաղաքացիական պատերազմ»,- մակագրել է նա պատկեներից մեկը:
Դևիդսոնի մասին որոշ գրառումներում Քանյեն նրա հասցեին անպարկեշտ արտահայտություններ է անում։
Ավելի ուշ Քանյեն ջնջել է հեռուստահաղորդավարի մասին հրապարակումները և մի քանի հաղորդագրություն տեղադրել Սուպերբոուլի մասին։
Ներկայում ռեփերը և Քիմը ամուսնալուծության գործընթացում են։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան